Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Ես այսօր իմ դասարանի հետ գնացել էի Գաֆէսճեան արվեստի կենտրոն։ Մենք տեսանք այնպիսի իրերի նկարներ, որոնք իրականության մեջ գոյություն չունեն: Տեսանք իսկական նավ, իսկական գնացք, մեծ թիթեռ, սվարովսկի քարից ջահեր, կին աթոռ, քանդակներ, նկարներ և շատ այլ հետաքրքիր բաներ։ Ինձ դուր եկավ մեր ճամփորդությունը։ Ես էլի կուզեի գնալ այնտեղ։

Նինա Ղասաբօղլյան

Մենք դասարանով այցելել էինք Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Գիդը մեզ ցույց տվեց մի նկարչի գործ և պատմեց,որ նկարիչը այն նկարել էր պատի վրա 10 տարի շարունակ: Տեսանք նաև առաստաղից կախված ցանցեր որոնցում սպիտակ և դեղին բյուրեղներ կային: Այնքան գեղեցիկ իրեր տեսանք ու հետաքրքիր պատմություններ լսեցինք, որ այդ ամբողջի մասին հնարավոր չէ գրել: Ասեմ միայն, որ ինձ ամենից շատ դուր եկավ արծաթագույն մեքենան և լուսացույցը: Բոլորիդ ցանկանում եմ նույնպես զգալ այն ամենը, ինչ որ ես եմ զգացել:

Քնարիկ Առուստամյան

Մենք դասարանով գնացել ենք Գաֆեսճյան արվեստի թանգարան: Այնտեղ մեզ ցույց տվեցին երեք նկար և կավից պատրաստված իրեր: Նկարները ստեղծվել էին տասը տարում, իսկ կավե իրերը պատրաստել էին չորս հոգի չորս տարում: Նկարներում պատկերված էին կռվի տեսարաններ, որոնք տեղի են ունեցել մեզանից շատ դարեր առաջ:

Եվա Բարսեղյան

Բարև Ձեզ: Իմ անունը Սեդա է: Մենք այսօր գնացել էինք Գաֆէսճեան կետրոն: Մենք տեսել ենք որմնանկար, որը երեք մասից էր բաղկացած: Առաջինի մեջ նկարած էր Մեսրոպ Մաշտոցը, երկրորդ նկարում պատկերված էր Ավարայրի ճակատամարտը, իսկ երրորդում՝ Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Թումանյանը: Այնտեղ չէր կարելի բղավել, իրերին ձեռք տալ: Ես տեսել եմ մի մե՜ծ նավ և այս նավի փոքրը : Տեսել եմ քարից սարքած մարդ:

Սեդա Պողոսյան

Բարև ձեզ այսօր մենք գնացել ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոն։ Մենք եղել ենք Կասկադում։ Ես այնտեղ էլի էի եղել։ Կասկադը շատ էր փոխվել։ Ինձ շա՜տ է դուր եկել։

էմիլի Զաքարյան

Ֆոտոշարը՝ ՖԲ-ում-1 , 2

Տեսանյութը՝

Оставьте комментарий