«Ուսումնական գարուն» նախագիծ

save_20210316_213919

Մարտի 22-ից 28-ը մեկնարկում է «Ուսումնական գարուն» նախագիծը:

Առաջարկում եմ իրականացնել հետևալ նախագծերը՝

  1. Ածիկացան

«Զատիկ» ուսումնական նախագծի շրջանակում ցանել ածիկ: Ածիկ ցանելու համար անհրաժեշտ է ափսե, բամբակ, հատիկեղեն (ոսպ, ցորեն, գարի,լոբի…), ջուր: Բամբակը փռել ափսեի վրա, ջրով ցողել, վրան լցնել նախապես թրջած հատիկները, ցողել ջրով, դնել չոր ու մութ տեղ մինչև ծլելը: Հետո տեղափոխել արևի տակ: Ընթացքը տեսագրել, պատմել: Պատումը հրապարակել youtube-ում, հղումն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

2. Ընթերցողական

Առաջարկում եմ ընթերցել Ջաննի Ռոդարիի հեքիաթները: Ընթերցելուց հետո կարող եք ընտրել հեքիաթներից մեկը և ներկայացնել այն: Ներկայացնելուց առաջ շատ կարևոր է հեքիաթը լավ յուրացնել:

Ձեր նախընտրած հեքիաթը կարող եք ներկայացնել որպես՝

  • ընտանեկան թատրոն (երաժշտական, ստվերային, տիկնիկային)
  • ռադիոթատրոն (դերային ընթերցումներ)

«Հեքիաթներ հեռախոսով» գրքից առաջարկում եմ հետևյալ հեքիաթները՝

Կարուսել Չեզենատիկոյում

  • Օստիայի լողափին
  • Պատմություն նկարից պոկված մկնիկի մասին
  • Պատմություն Որկրամոլների թագավորության մասին
  • Թե ինչպես Ալիչեն ծովն ընկավ
  • Զանգերի պատերազմը
  • Մանուշակը Հյուսիսային բևեռում

3. Մաթեմատիկական խաղ-Յուրաքանչյուր օր հավաքում ենք 30 միավոր.

Оставьте комментарий