Թումանյանական օրեր

Մասնակիցները` 3-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը`փետրվար ամիս

Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրներն են՝

  • Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
  • Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
  •  Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).
  • Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական-ընտանեկան աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, տեսանյութեր).
  •  Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
  •  Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում
  • Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)

Ստեղծագործությունների ցանկ

Ունկնդրում և վերհիշում ենք թումանյանական տեքստերով երգերը:

Ընտանեկան նախագծեր. Ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհիվ հասանելի են դառնում բոլորին:

Գրքի տոն
Շունն ու կատուն
Նամակ Ձախորդ Փանոսին
Թումանյանն իմ ընտանիքում

Оставьте комментарий