Սովորեցնում են հինգերորդցիները

Ինչպես գիտեք, կրթահամալիրում Սեբաստացու օրեր են: Դպրոցը եռուզեռի մեջ է: Այսօր մեզ մոտ էլ 1-2 դասարանում <<Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակում հյուրընկալվել էին 5-1 դասարանի սովորողները: Նպատակն էր փոքրիկ սեբաստացիներին օգնել՝ տարբեր համակարգչային հարցեր լուծել: Ճիշտ է, առաջին դասարանցիները իրենց առաջին մեդիագրագիտության քայլերն արել են, բայց միշտ ունենում են օգնության կարիք: 5-րդ դասարանցիները սիրով և հոգատարությամբ իրենց փորձը փոխանցեցին փոքրիկ սեբաստացիներին: