Քնարիկի շաբաթվա օրագիրը

Բարև Ձեզ, ես Քնարիկն եմ: Քանի որ վիրուսի պատճառով այս շաբաթ նույնպես չգնացինք դպրոց, հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչով եմ զբաղված եղել ամբողջ շաբաթվա ընթացքում:,Առավոտյան ես արթնանում եմ, մարմնամարզություն եմ անում, նախաճաշում եմ և սկսում եմ տարբեր զբաղմունքներով օրս լցնել: Այս շաբաթ հիշարժան էր այն, որ իմ դիմացի երկու ատամներն ընկան, իսկ ատամի փերին ինձ գեղեցիկ մազակալներ բերեց: Ես շատ եմ կարոտում իմ դպրոցը և ընկեր Սաթենիկին: