Ղասաբօղլյանների ընտանեկան դպրոց

Եթերում կրկին ընտանեկան դպրոցներն են: Ղասաբօղլյանների ընտանեկան դպրոցի թեման Ֆրանսիան ու ֆրանսերենն էր: Նինան և մայրիկը հետաքրքիր տեղեկություններ պատմեցին Ֆրանսիայի մասին, այնուհետև սովորողների հետ ֆրանսերենով փոքրիկ երկխոսություններ ունեցան: Սովորողներն ակտիվ և սիրով մասնակցեցեին տեսադասին: Ովքեր չկարողացան մասնակցել հանդիպմանը,  կարող են տեսագրությունը դիտել այստեղ:

 

Ազգային օրհներգ՝
Մարսելյոզ    Դրոշ ,  Զինանշան

 

 

 

Մեղվի երազը

Նինա ՂասաբօղլյանԼինում է, չի լինում մի մեղու է լինում։ Նա սիրում էր խաղալ, ճամփորդել և սիրում էր գեղեցիկ, գույնզգույն ծաղիկներ տեսնել։ Նա մի անգամ որոշում է գնալ տարբեր երկրներ, որպեսզի նեկտար հավաքի։ Թռչում է տարբեր երկրներ, տեսնում գեղեցիկ, տեսարժան վայրեր։ Տեսնում է նաև բազմաթիվ, գեղեցիկ ծաղիկներ ու մի մեծ պարկ նեկտար է հավաքում։ Որոշում է վերադառնալ իր հայրենի տուն։ Անցնում է սարեր ու ձորեր ու հոգնում։ Մոտենում է մի ծաղկած ծառի ու որոշում է հանգստանալ։ Մեկ էլ տեսնում է հեռվից մի բզեզ է գալիս։ Գալիս է ու հափշտակում իր նեկտարով պարկը ու փախչում։ Մեղուն անհանգստացած այս ու այն կողմ է թռչում ու որոշում բզեզին ծուղակը գցել։ Տեսնելով որ չի կարողանում բզեզին բռնել՝ գնում է թաքնվում մի մեծ տերևի տակ։ Մեղուն գիտեր, որ բզեզը շատ է սիրում տերև ուտել և ուշ թե շուտ կանգ է առնելու, որ տերև ուտի։ Այդպես էլ եղավ։ Բզեզը եկավ, նստեց տերևին ու սկսեց ուտել։ Մեղուն թաքուն դուրս եկավ տակից ու արագ վերցրեց իր պարկն ու այնպես արագ թռավ, որ գնաց ու բախվեց ծառին։ Այդ պահին մեղուն վեր թռավ քնից ու հասկացավ, որ հանգստանալիս քնել էր։ Իր նեկտարով պարկը շալակն է առնում ու թռչում տուն։