Մեր ընտանեկան դպրոցը

FB_IMG_15885299657032020 թվականի մարտի 16-ն էր. երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, փակվեցին դպրոցները, մանկապարտեզները։ Բոլոր սովորողները անցան հեռավար ուսուցման և բոլորիս ընտանիքները վերածվեցին ընտանեկան դպրոցների՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին ընկղմելով երեխաների առցանց ուսուցման գործընթացում։ Ես և ամուսինս աշխատում ենք ֆինանսական ոլորտում և շարունակում ենք աշխատանքի գնալ։ Բարդ ժամանակներ սկսվեցին, բայց և հետաքրքիր ու տարբերվող մինչ այս մեր առօրյայից։ Читать далее

Մեղվի երազը

thumbnail_Մեղվի երազըԼինում է, չի լինում, մի աշխատասեր մեղու է լինում։ Նա օրնիբուն աշխատում է, ծաղկից ծաղիկ է թռչում, անարատ նեկտար հավաքում և տանում փեթակ։ Մի օր մեղուն փեթակից դուրս է գալիս և տեսնում է, որ ծաղիկներ չկան, դաշտերը սպիտակ ձյունով են ծածկվել։ Փնտրում է իր ընկերներին, սակայն չի գտնում։ Երկար ճանապարհ է անցնում մեղուն և հանկարծ հեռվում նկատում է կանաչ դաշտեր։ Հասնում է դաշտ և ծառի վրա մի փեթակ է տեսնում։ Մտնում է ներս ու հանկարծ նկատում է, որ ծուռթաթ արջը փորձում է փեթակը շրջել, որպեսզի մեղր ուտի։ Մեղուն արթնանում է և հասկանում, որ դա մղձավանջային երազ էր։