Մուտքի ճամբար. Օր 3-րդ

Մուտքի ճամբարի 3-րդ օրն եղանք Մարզասրահում, Բրուտանոցում։ Առաջին դասարանցիները մարզվեցին տիկին Ռուզանի հետ։ Այնուհետև աշխատեցինք կավով։

Ռոզա Գսպոյանի բլոգից

Մուտքի ճամբար. օր 2-րդ

  1. Մուտքի ճամբարի 2-րդ օրն է: Ընդհանուր պարապմունքից հետո հանդիպեցինք անգլերենի ուսուցչուհուն՝ Անի Մրտեյանին: Միսս Անիի հետ երգեցինք, խաղացինք:

Այսօր մենք անհամբեր սպասում էինք լողի պարապմունքին: Հանդերձարանում ինքնուրույն հագանք մեր լողազգստները, ընկեր Սյուզիի հետ մարզվեցինք, ցնցուղ ընդունեցինք ու դեպի լողավազան: Նաև նկարեցինք ջրաներկով:

 

 

Մուտքի ճամբար. օր 1-ին

Առավոտյան ուրախ ընդհանուր պարապմունքին սովորեցինք և վերհիշեցինք շքերթին նախատեսված երգերը:

Այնուհետև, ինչպես աշխատակարգում պլանավորել էին, այցելեցինք Ագարակ: Քայլեցինք կանգառներով՝ ուսումնասիրեցինք Մայր դպրոցը արտաքինից, խոսեցինք ճանապարհային կանոնների մասին, զրուցեցինք կենդանիների մասին: Առաջին դասարանցիներն առանց տրտնջալու հաղթահարեցին առաջին քայլքը Արևելքից Արևմուտք:

Անցանք Արևմուտքում գտնվող փակ լողավազանի մոտով: Անհամբեր սպասում ենք, թե երբ ենք լողալու այնտեղ:

Պարզեցինք, որ մեր փոքրիկները շատ են սիրում կենդանիներին: Հաջորդ անգամ կերակուր ենք տանելու կենդանիների համար:

 

Մուտքի ճամբար 26-28

Ողջո~ւյն, սիրելի առաջին դասարանցի…
Արևելյան դպրոցի առաջին դասարան մուտքը սկսվում է ճամբարով:Ճամբարային օրերին նախապատրաստվելու ենք ուսումնական օրացույցով նախատեսված սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին:  Արի, որ միասին երգենք, պարենք, խաղանք, լողանք մեր ամառային լողափում: Читать далее