Ամանորի, Սուրբ Ծննդյան հեքիաթներ

Սիրված հեքիաթները կարդում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարները։

Դոնալդ Բիսեթ՝ Ցանկությունների ծառը

Կարդում են՝  Գոհար Սմբատյանը, Մարգարիտ Հովնանյանը, Քրիստինե Հովսեփյանը, Լուսինե Փաշայանը, Կարինե Մամիկոնյանը և Սաթենիկ Սիմոնյանը:

Читать далее

Կոմիտաս «Փայտե Ձիուկ»

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե, ձիուկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հոպ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռու՛, պռու՛, պռու՛,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրուկ ձիուկ
Քաջարի.
Պռու՛, պռու՛, պռու՛,
Դու՛, դու՛, դու՛: