Մի սեբաստացու պատմություն

 

Это слайд-шоу требует JavaScript.

Իմ և Տաթև Բլեյանի մանկությունն անցել է մի բակում: Գրեթե հասակակիցներ էինք: Ես սովորում էի Մարտիրոս Սարյանի թիվ 86 միջնակարգ դպրոցում, իսկ Տաթևը` ‹‹Բլեյանի››: Ես հագնում էի դպրոցական համազգեստ, իսկ Բլեյանի դպրոցում դեռ այն ժամանակվանից ազատ հագուստ էր: Երբևէ չէի եղել այդ դպրոցում, բայց միշտ նախանձով էի մտածում այնտեղ սովորողների մասին: Լսել էի, որ այնտեղ ամեն ինչ ուրիշ է:

Անցան տարիներ: Շուտով պետք է ավարտեի դպրոցը: Տարբեր էին հետագա անելիքներիս պլանները, բայց կանգ առա Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ընդունվելու մտքի վրա, քանի որ երկար տարիներ պարապում էի ձեռքի գնդակ սպորտաձևով: Այստեղ իմ ու ծնողներիս կարծիքները չհամընկան` նրանք կարծում էին, որ սպորտը աղջկա գործ չէ: Եվ ինձ սկսեց տանջել մի հարց: Ինչ պիտի անեմ, երբ ավարտեմ դպրոցը:

Դասընկերուհիներիցս մեկը պատմում էր, որ իրենց ծանոթներից մեկը սովորում է ինչ-որ մանկավարժական ուսումնարանում և շատ գոհ է: Դասընկերուհուս էլ խորհուրդ էր տվել, որ ինքն էլ դիմի: Որոշեցի ես էլ այցելել այդ հաստատություն և քննություններին մասնակցել: Դեռ դպրոցական տարիներից մանկավարժությունն էլ հեռու չէր ինձնից: (Փոքր քույրիկիս դասընկերներին հավաքում էի ու մաթեմատիկական խնդիրներ էի բացատրում  ու լուծում): Առաջին բանը, որ ինձ գրավեց ամառվա շոգին,  հով Մարմարյա սրահն էր և ներսում գտնվող բարի ժպիտով մարդիկ:

 Բարի գալուստ ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի պետական մանկավարժական ուսումնարան: Սկսվեց ուսանողական կյանքը` լավ ընկերներ, հետաքրքիր մարդիկ: Կրթահամալիրի ուսումնարանում էր, որ ծանոթացա  Մարիետ Սիմոնյանի, Սուսան Մարկոսյանի, Գևորգ Հակոբյանի, Գայանե Բեդիրյանի, Անահիտ Արնաուդյանի, Մայիս Նիկողոսյանի, Նառա Նիկողոսյանի, Գայանե  Նիկողոսյանի, Հասմիկ Նալբանդյանի, Գայանե Թերզյանի, Մարինե Մկրտչյանի, Կարեն Մկրտչյանի, հոգեբան Ալինայի, Անի Գևորգյանի, Գայանե Յազիչյանի  ու էլի հետաքրքիր ու կարևոր մարդկանց հետ: Աշոտ Բլեյանի հետ առաջին տպավորիչ հանդիպումը եղավ երրորդ կուրսում: Մտա մի աշխարհ, որտեղ ամեն ինչ ուրիշ էր, մի տեսակ ճիշտ ու ազնիվ, էստեղ էր, որ մի աղջնակի խոսք անգամ պիտի կարևորվեր ու նկատվեր…

 Էստեղ էր, որ տեսա առաջին համակարգիչները: Էստեղ էր, որ դարձա   իսկական ճամփորդ:  Եվ այսպես արագ թռչող երեք ուսանողական տարիներ: Ավարտելուց անմիջապես հետո տիար Բլեյանի թեթև ձեռքով հայտնվեցի կրթահամալիրում արդեն որպես ուսուցիչ` նախապատրաստական խմբում, նոր կազմավորվող մանկապարտեզում դաստիարակ, այնուհետև դասվար: Ինչ չէր վիճակվել ինձ, բախտ ունեցան ուենալ երեխաներս, լինելով  մաքրամաքուր սեբաստացիներ` արդեն 10-րդ դասարանցի Մարիամը, 5-րդ դասարանցի Մանեն և սիրով նախակրթարան հաճախող Մհերը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s