Ամանորյա նախագիծ

Ուսումնական, տոնական նախագիծ. դեկտեմբերի 1- հունվարի 6
Արևելյան դպրոցի 1-ին դասարանցիներ, ծնողներ, ուսուցիչներ:
Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:
Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

 Խնդիրները՝

  • Ծանոթանալ տարբեր երկրների ամանորյա ավանդույթներին
  • Ուսումնասիրել տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման աղբյուրները
  • Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
  • Պարզաբանել, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը, ընտանիքներից բերել հետաքրքիր բաղադրատոմսեր/այդ բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներով զարդարել, տոնական սեղանը/:
  •  Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերը դարձնել ամենօրյա ուսումնական աշխատանք:
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:

Հետազոտության, ուսումնասիրության թեմաները՝

Աշխատանքի ընթացք՝
Սովորողների հետ կստեղծենք տոնական խաղալիքներ, բացիկներ: Կսովորենք ամանորյա երգեր և պարեր, կպատրաստվենք ամանորյա դիմակահանդեսին: Կներգրավվենք դասասենյակի և մեծ սրահի ձևավորման աշխատանքներում: Կավարտենք ընթացիկ տարվա բոլոր կիսատ աշխատանքները: Կհրապարակենք տարեվերջյան ամփոփիչ և տոնական ռադիոթողարկումները:
Կնախաձեռնենք և կիրականացնենք ընտանեկան նախագիծ՝ «Բազմալեզու շնորհավորանք» վերնագրով: Ամանորյա նախագիծը ավելի ամբողջական և ներկայանալի դարձնելու համար կամփոփենք հունվարի 7-ին:

1 thought on “Ամանորյա նախագիծ

  1. Уведомление: Տոներ, ծեսեր — Հյուսիսային դպրոց-պարտեզ, 3.2 դասարան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s