Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց՝ 25.10.2019

Մեկնարկ՝  ժամը 11:00

Վերադարձ՝ 15:00

Մասնակիցներ —Արևելյան դպրոցի 1-1, 1-2 դասարաններ

Ճամփորդելու համար անհրաժեշտ է.

առողջ սնունդ, ջուր, տաք բաճկոն, հարմար սպորտային կոշիկներ, սմարթֆոն, աղբի տոպրակ, ձեռնոցներ, առաջին բուժօգնության պարագաներ, պարան, գնդակ, նկարչական պարագաներ:

  • Քայլարշավ, էկոլոգիական աշխատանք՝աղբի հավաքում
  • Ազգային խաղեր, սպորտլանդիա բաց երկնքի տակ
  • Նկարչական պլեներ
  • Արգելոցի բույսերի, ծառերի ուսումնասիրություն, մեզ անծանոթ, նոր թփերի տեսակների բացահայտում
  • Աշնան գույների լուսանկարում

Նպատակը-Աշնանային մարզախաղերի իրականացում, քայլարշավ և ֆոտոպլերներ բնության գրկում:

Խնդիրներ

  • Միասին քայլելու, դժվարություններ հաղթահարելու հմտության զարգացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, խնամք

Նախապատրաստական աշխատանքներ-Խոսել ենք աշնան մասին, քննարկել աշնանային բնությունը: Տնկել տնկիներ, ուսումնասիրել որոշ բույսեր: Untitled.png

Ճամփորդության ընթացք— Հետևում ենք, թե որ ժամին ենք դուրս եկել դպրոցից, քանի ժամ հետո ենք հասել: Քայլում ենք անտառով, ուսումնասիրում, թե ինչ ծառեր, բույսեր, թփեր կան: Սովորում ենք տարբերել ծառը բույսից, ուսումնասիրում ենք ծառերի տերևների ձևը, գույնը, համեմատում ենք ծառերն ու թփերը՝ բարձր, ցածր, ճանաչում ենք պտղատու և ոչ պտղատու ծառերն ու թփերը: Տեխնոլոգիական աշխատանքի համար հավաքում ենք գույնզգույն տերևներ: Նկարում ենք անտառի աշունը,  խաղում մարզախաղեր,  հավաքում ենք շրջակայքը:

Արդյունքները կհրապարակենք դասարանական բլոգում ուսումնական կայքում:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s