Հ.Թումանյան «Էս էն տունն»

  • Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։
  • Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
    որ շինել է վարպետ Օհանը։
  • Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

  • Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
    որ կերել է էն ցորենը,
    որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

  • Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
    որ բռնել է էն մկանը,
    որ կերել է էն ցորենը,
    որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

  • Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
    որ հարու է տվել էն շանը,
    որ գըզել է էն կատվին,
    որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

  • Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
    որ հարու է տվել էն շանը,

որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

  • Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
    որ կթել է էն կովը,
    որ հարու է տվել էն շանը,
    որ գզել է էն կատվին,
    որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

  • Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
    որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

  • Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
    որ պսակել է էն տղին,
    որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

  • Էս էլ էն վարպետ Օհանը,
    որ մորթել է էն աքլորին,
    որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s