«Տիեզերք» նախագիծ

Նախագիծ առաջին դասարանցիների համար:

Տևողությունը՝ շուրջտարյա:
Նպատակը․

  • Սովորողների մոտ «Տիեզերք» գաղափարի ներմուծում:
  • Տիեզերքի նկատմամբ հետաքրքրության առաջացում:
  • Այդ ոլորտում տարրական գիտելիքների ձեռք բերում:
  • Սովորողի մտահորիզոնի զարգացում:
  • Ստացված գիտելիքն և տեղեկատվությունը նախագծային աշխատանքներում ճիշտ օգտագործելու կարողություն:
  • «Տիեզերք + Իմացումի հրճվանք» փոխադարձ կապի ամրապնդում:
  • Տեսական նյութը գործնականի վերածելու կարողություն:
  • Տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված տարբեր  գործունեությունների  միջոցով սովորողների՝  նախագրային և նախաթվային շրջանի ուսուցման կազմակերպում:

Ընդհանուր խնդիրները․

  • Աշխարհաճանաչողության զարգացում:
  • Լեզվամտածողության զարգացում
  • Ես-ի գիտակցում, շրջակա աշխարհը ճանաչելու հմտություններ:
  • Հեռավորության և ժամանակի զգացողություն:
  • Բնական, շրջակա միջավայրի ուսումնասիրություն:
  • Նոր գաղափարների և հասկացությունների ներմուծում:
  • Տեսողական-պատկերային մտածողության զարգացում:
  • Դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանք առօրյայում օգտագործելու կարողություն:
  • Գիտելիք, կարողություն, հմտություն ֆիլտրի ձևավորում:
  • Տեսողական հիշողության զարգացում:
  • Շրջակա միջավայրի նկատմամբ  հոգատար վերաբերմունքի ձևավորում:
  • Ստեղծագործական երևակայության խթանում:
  • Տեխնոլոգիական, այդ թվում մեդիա կարողությունների զարգացում:

Ընթացքը.

Տիեզերք + իմացումի հրճվանք

  • Արեգակը որպես ջերմության և լույսի աղբյուր
  • Երկրի պտտման պատճառով՝ ցերեկ –գիշեր հերթագայությունը
  • Աստղ-մոլորակ-արբանյակ-տարբերությունները
  • Ամենամեծ, ամենափոքր մոլորակները
  • Արեգակնային համակարգի մոլորակների անվանումները նաև հայերեն
  • Լուսնի փուլերի, գիշեր-ցերեկվա, եղանակների փոփոխման դիտարկումներ
  • Տարվա չորս եղանակների փոփոխությունների կապը կենդանիների և բույսերի գործունեության և կենսական գործընթացների հետ

Մաթեմատիկական գործունեություն
Էլեկտրոնային առաջադրանքներ առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ / վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը/: Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:
Աշխատանք անհատական նեթբուքներով:

Լեզվագործունեություն
Հանելուկներ, շուտասելուկներ Արևի, Լուսնի, երկնային այլ մարմինների վերաբերյալ: «Ծիածան» «Առավոտը գյուղում», «Չորս եղանակ», «Ամպն ու սարը», «Լուսին», «Գիշեր» բանաստեղծությունների, «Երկինքը փուլ է գալիս» հեքիաթի ուսուցում /պատմությունից ամբողջական մասի առանձնացում, նախադասություն- բառ- վանկ /:
Տիկնիկային ներկայացում «Երկինքը փուլ է գալիս»:
Բանաստեղծությունների ձայնագրում:
«Ծիածան»  Արփի ԱրաբյանԱրսեն Խաչատրյան
«Ամպն ու սարը» Գառնիկ ԳևորգյանԱրսեն Խաչատրյան
«Չորս եղանակ» Արսեն ԽաչատրյանԱրփի Արաբյան
Երևակայական պատմություններ երկնային մարմինների մասին:
Կերպարվեստ՝աշխատանք ջրաներկով.
Թեման՝ Երկնքի գույները, Տրամադրություն  գույներով /արև, ամպ, լուսին, գիշեր, ցերեկ/:

Տեխնոլոգիա


Մոլորակների մոդելների պատրաստում խեցեգործական արվեստանոցում։
Մեդիատեխնոլոգիա
Paint ծրագրի միջոցով երկնային մարմինների նկարներ, լուսանկարներ ֆոտոխցիկով /գիշերային երկինք, աստղեր, Լուսին, ամպեր/, ձայնագրություններ:
Ես և շրջակա աշխարհը
 Արև, Լուսին, Աստղեր
Ուսումնական տեսանյութ՝ Արեգակնային համակարգ
Ուսումնական մուլտֆիլմ՝ Գլոբուս
Տեղեկատվական նյութեր
«Ուսումնական ագարակ» նախագիծ
Ծառատունկ Արևելյան դպրոցում
Համատեղ նախագիծ

Նախագծի  ընթացք և արդյունքներ․
«Անծայրածիր տիեզերք» տեխնոլոգիական աշխատանք
Այցելություն կրթահամալիրի աստղացուցարան:
Այցելություն բնագիտության լաբորատորիա
Ուսուցողական խաղեր

Բնագիտական փորձերը որպես Տիեզերքը  ուսումնասիրման միջոց․
Ազատ անկման փորձ-Անկարգելի (պարաշյուտ)
Գեղադիտակի պատրաստում
Բնագիտական փորձերի փաթեթ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s