«Ուսումնական աշուն» նախագիծ

Նախատեսված է 1-ին դասարանի սովորողների համար։
 
Համակարգչի էկրանի վրա ստեղծել թվադարան թղթապանակ։
Թվադարան թղթապանակում
պահպանել Paint ծրագրով նկարված թվերը։

1-ից 10 թվերը լավ կլինի նկարել առանձին- առանձին հետաքրքիր կերպարներով։
Թվերը պետք է սյուժե և վերնագիր ունենան։
Օրինակ` երկարաքիթ մեկը, երկուսի և երեքի ընկերությունը, մոլորված չորսը, գիրուկ հինգը և այլն։
Թվերը գրելուց օգտվեք Paint ծրագրի գործիքից` նախատեսված տառերի և թվերի համար։ Գործիքը A տառով է նշված, տառաչափը կարող եք փոփոխել` 200 ից 300:

Թվերը թող հնարավորինս անսպասելի լուծումներ ունենան և անպայման լինեն շատ գունեղ` գունավոր ֆոնի մասին չենք մոռանում։

Որպես արդյունք ակնկալում եմ, որ յուրաքանչյուր սովորող, ով կիրականացնի նախագիծը, կունենա իր անհատական էլեկտրոնային թվադարանը։ Ավելի հմուտ կտիրապետի համակարգչային Paint ծրագրին։ Կզարգանա երևակայությունը։
Նկարածը վերնագրելը և պատմելը  կխթանի բանավոր խոսքի զարգացումը։
Թվադարանը կստիպի նաև հստակ և կանոնակարգված աշխատել։ Իսկ վերջում,  իհարկե, վայելել կատարված աշխատանքի արդյունքի բերկրանքը։
Լավ կլինի, որ թվադարանը ստեղծելուց հետո, այդ թվերով մի լավ հեքիաթ շիլա- շփոթ հորինել,  ձայնագրել և ուղարկել։
Դա արդեն կլինի թվադարանի զարգացումն և հրաշալի արդյունք։
Սիրելի սովորող, քեզ մաղթում եմ բեղուն և ստեղծագործ  ուսումնական արձակուրդ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s