«Զատիկ» նախագիծ

Նախագիծը առաջին դասարանի սովորողների համար է:

Նախագծի նպատակը սովորողներին ծանոթացնել Զատկի ծեսին և արդյունքում ունենալ զատկական ասիկների մեդիափաթեթ, մեդիաբացիկներ: Նախագծի ընթացքում սովորողի ուսումնական գործիքը իր անհատական նեթբուքն է, որի մեջ հավաքում է իր աշխատանքները: Նախագծի վերջում դասարանական բլոգում հավաքվում է սովորողների աշխատանքներրը և հրապարակվում ամբողջական զատկական մեդիափաթեթը:

Զատկական երգեր

Զատկական ասիկներ
Ծաղկատունկ-Սովորողները բերում են ծաղկի կտրոն: Կտրոնը դնում ենք բաժակի մեջ և սկսում ենք դիտարկել, թե երբ են հայտնվելու առաջին արմատները, որ ծաղկի կտրոններն են ավելի շուտ արմատակալում: Սովորողները, ծնողների օգնությամբ, իրենց բերած ծաղկի կտրոնի մասին տեղեկություններ են հավաքում:
Ծառզարդար-Դասարանում պատրաստում ենք զատկական ծիսական ծառ՝ ձևավորած ձվիկներով, ճուտիկներով, ադի-բուդիներով:

Տեխնոլոգիա՝ գունավոր թղթերով պատրաստում ենք ճուտիկներ, դատարկ ձվիկներից՝ զատկական հերոսներ, գուաշով գունավորում:
Ածիկացան՝ Ածիկի համար անհրաժեշտ նյութերի ցանկը՝

բամբակ, ցորեն, ոսպ, ափսեկամ բաժակ, ջուր:

Զատիկի տոնից երկու շաբաթ առաջ ցանում եքն ածիկը ( ոսպ, ցորեն): Առաջին օրից սկսած կատարում ենք դիտարկումներ: Թվային ֆոտոխցիկով նկարում են առաջին ծիլերը, կատարում չափումներ:

Մեդիատեխնոլոգիա– Համակարգչային Paint ծրագրով նկարում ենք ակլատիզ, ձվիկներ, զատկական նկարներ, բացիկներ:

Լեզվագործունեություն-Սովորողները հորինում են զատկական հանելուկներ, զատկական ձվիկի մասին հեքիաթներ:
Մաթեմատիկա-Սովորողները հորինում են զատկական թեմաներով խնդիրներ, առաջադրանքներ.օրինակ՝ թե յուրաքանչյուր ընտանիքում մայրիկը քանի ձու է խաշում: Դասարանում, ուսուցչի օգնությամբ, ձայնագրիչով ձայնագրում ենք զատկական խնդիրները:

1 thought on “«Զատիկ» նախագիծ

  1. Уведомление: 2019-2020թ ուսումնական փաթեթ — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s