«Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբար

Ողջո՛ւյն, սիրելի առաջին դասարանցի,  ուրախ եմ, որ դու հաճախելու ես մեր կրթահամալիր, մեր դպրոց ու իմ դասարան։ Հիշո՞ւմ ես չէ՞, որ հանդիպելու ենք հունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, ժամը 10։00 — 12։00-ն, որ ավելի լավ ծանոթանանք։ Դու կծանոթանաս դպրոցին, քո ուսուցիչներին, դասընկերներին։ Միասին խաղալու ենք, նկարելու ենք, ծեփելու ենք,  մարզվելու ենք, լողալու ենք, երգելու-պարելու ենք, կարդալու ենք ու այցելելու ենք Ագարակ, «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Բրուտանոց ։

Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։

Սիրով՝ Սաթենիկ Սիմոնյան

Հարգելի՛ ծնող, կրթահամալիր ընդունվելու համար  1-ին  դասարանի սովորողը (2013թ.)  մասնակցում է «Մուտք կրթահամալիր»  ճամբարին, որի ժամանակ միասին պատրաստվում ենք ուսումնառությանը՝  ծնողը ծանոթանում է հեղինակային կրթական ծրագրի բովանդակությանը, կազմակերպման պայմաններին, պահանջներին, սովորողը՝ դասվարին, դասավանդողներին, դասընկերներին։

Ճամբարը գործելու է հունիսի  17-21-ը, ժամը 10։00 — 12։00:

Ճամբարի բովանդակությունը

  • երաժշտություն. ազգային խաղերգեր, խաղիկներ, պար
  • նկարչություն, խեցեգործություն
  • ընթերցանություն, խաղ-թատրոն
  • մարզական խաղեր, լող, հեծանիվ
  • ուրախ օտար լեզու
  • այցելություն Ագարակ, «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Բրուտանոց

Աշխատակարգ ըստ օրերի՝ այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s