Առաջին դասարանցիների մուտքի ճամբար

DSC09536.JPG

Ողջո~ւյն, սիրելի առաջին դասարանցի…
Արևելյան դպրոցի առաջին դասարան մուտքը սկսվում է ճամբարով:Ճամբարային օրերին նախապատրաստվելու ենք ուսումնական օրացույցով նախատեսված սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին:  Արի, որ միասին երգենք, պարենք, խաղանք, լողանք մեր ամառային լողափում:

Ծրագրում՝

Հունիսի 17

9:45-10:00—  Սովորողների ընդունելություն

10:00-10:30— Խաղ-ծանոթացում՝ «Բարև, ես եմ…»

10:30-11:00— Տեխնոլոգիական աշխատանք՝ նավակի պատրաստում

11:00- 11:30— Ընդհանուր պարապմունք, երգի ուսուցում Մարինե Ոսկանյանի հետ՝   «Արև, արև, եկ եկ»

11:30-12:00-Ամառային լողափ Սյուզաննա Սարգսյանի հետ՝ «Ողջո՜ւյն, ջուր», նախավարժանք, ջրային խաղեր, արևային լոգանք

Հունիսի 18

10:00-10:30—  Սովորողների ընդունելություն, ընդհանուր պարապմունք

Երգի ուսուցում Մարինե Ոսկանյանի հետ՝  «Արև, արև, եկ եկ», «Ձիուկ»

10:30-11:00-Օրվա բանաստեղծություն՝ Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

11:30-12:00-Այց Բրուտանոց, Փառատոնային նախագիծ՝ «Իմ առաջին քանդակը»

Հունիսի 19

10:00-10:30—  Սովորողների ընդունելություն, ընդհանուր պարապմունք

Երգի ուսուցում Մարինե Ոսկանյանի հետ՝ «Արև, արև, եկ եկ», «Եղնիկ», «Ձիուկ»

10:30-11:00 — Ուրախ օտար լեզու Անի Մրտեյանի հետ

11:00-11:30— Ազգային շարժախաղեր՝ «Մուկն ու կատուն», «Ասեղ,թել, հանգույց», «Երրորդն ավելորդ է», «Պուտ-պուտ»

11:30-12:00-Ամառային լողափ Սյուզաննա Սարգսյանի հետ՝ «Ողջո՜ւյն, ջուր», նախավարժանք, ջրային խաղեր, արևային լոգանք

Հունիսի 20

10:00-10:30— Սովորողների ընդունելություն, ընդհանուր պարապմունք

Երգի ուսուցում Մարինե Ոսկանյանի հետ՝ «Արև, արև, եկ եկ», «Եղնիկ», «Ձիուկ»

Ազգաին պար՝ «Կարնո քոչարի»

10:30-11:00 — Ուրախ օտար լեզու Գայանե Փարվանյանի հետ

11:00-12:00— Այց մարզադահլիճ, մարզախաղեր Ռոզա Գսպոյանի հետ

Հունիսի 21

10:00-10:30— Սովորողների ընդունելություն, ընդհանուր պարապմունք

Երգի ուսուցում Մարինե Ոսկանյանի հետ՝  «Արև, արև, եկ եկ», «Ձիուկ»

10:30-11:30-Քայլարշավ դեպի Ագարակ, ճամփորդական ուրախ մաթեմատիկա «Իմ քայլերը»,  շրջայց  Ագարակում

11:40-12:00— Վերադարձ,  հյուրասիրություն

Սիրելի՛ ճամբարական, քեզ հետ ունեցիր լողազգեստ, լողաթափ, սրբիչ, ջրային գլխարկ, արևապաշտպան գլխարկ և ջրային ակնոց:

Սիրով սպասում եմ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s